Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող, ամսվա կեսը առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնող աշխարհազորի աշխատավարձը 180 հազար դրամից դարձրին 120 հազար դրամ։ Դրանից հետո Նոյեմբերյանի սահմանագոտում ծառայող աշխարհազորայինների մոտ կեսը թողել է ծառայությունը։ Աշխարհազորայիններն ասացին, որ մնացածներն էլ երկմտանքի մեջ են` մնա՞լ, թե՞ թողնել մարտական ծառայությունը։ Պաշտոնյաներին միլիարդավոր դրամ պարգևավճարներ բաժանող իշխանությանը աշխարհազորի 180 հազար դրամ աշխատավարձը շատ մեծ է երևացել։
Ոսկան Սարգսյան